ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակչուհի Ռեբեկա Քերոլ ընդունել է իր մեղքը, որը կայանում է հարբած վիճակում վարսահարդարիչը միացրած թողնելու մեջ, ինչի հետևանքով նրա 3 ամսեկան դուստրը մահացել է, գրում է Daily Mail-ը:
Մայրը պատմել է, որ գինովցած տուն գալուց հետո միացրել է վարասահարդարիչը, քանի որ այն օգնում էր իրեն «անջատվել» և երեխայի հետ միասին նույն անկողնում պառկել է քնելու: 6 ժամ անց արթնանալուց հետո, նա հայտանբերել է երեխայի դին` 3-րդ աստիճանի մահացու այրվածքներով:
Ըստ դատարանի վճռի` Ռեբեկան 4 տարվա ազատազրկման է դատապարտվել: